Ծառայությունների զարգացման գործակալության աշխատակիցները, Էկա Գիգաուրիի, Իրմա Պավլիաշվիլիի և Միշա Բենիձեի դեմ հայց են մտցրել դատարան
Պետական ծառայությունների զարգացման գործակալության աշխատակիցները, Էկա Գիգաուրիի, Իրմա Պավլիաշվիլիի և Միշա Բենիձեի դեմ հայց են մտցրել դատարան,-այս մասին պետական ծառայությունների զարգացման գործակալության ղեկավար Սոսո Գիորգաձեն հայտարարել է այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշել է Սոսո Գիորգաձեն, երեք ոչ կառավարական կազմակերպության ղեկավարների կողմից հնչեցված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:
«Ցանկանում եմ հայտարարել, որ ես, Սոսո Գիորգաձեն և իմ աշխատակից Բեժան Օբգաիձեն, Էկա Գիգաուրիի, Իրմա Պավլիաշվիլիի և Միշա Բենիձեի դեմ հայց ենք մտցրել դատարան: Սա մեղադրանք է, որին չենք հանդուրժելու: Հույս ունեմ, որ Էկա Գիգաուրին, Իրմա Պավլիաշվիլին և Միշա Բենիձեն, որոնք այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ծառայությունների զարգացման գործակալության ղեկավարին և նրա աշխատակիցներին մեղադրել են քրեական հանցանք գործելու մեջ, կհամագործակցեն հետաքննության հետ և կներկայացնեն ունեցած ապացույցները: Այն բանից հետո, ինչ հետաքննությունը կպարզի իրականությունը, հույս ունեմ, որ ՝ երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, միջազգային թափանցիկություն Վրաստան և արդար ընտրություններ կազմակերպությունները ներողություն կխնդրեն գերատեսչությունից»,-հայտարարել է Գիորգաձեն:
Երեք ոչկառավարական կազմակերպության՝ «միջազգային թափանցիկություն Վրաստան», «երիտասարդ իրավաբանների միության» և «արդար ընտրություններ»-ի հայտարարությամբ, անցած շաբաթ պետական ծառայությունների զարգացման գործակալությունում աշխատող մարդկանցից մեկը նրանց լրատվություն է փոխանցել հավանաբար կեղծ փաստաթուղթ պատրաստելու վերաբերյալ: Ոչկառավարականները պահանջել են հետաքննություն սկսել, ընտրությունների հնարավոր կեղծման գործով:
Հեղինակ -
Edgar Barsegyan