Ծառայությունների գործակալության սպասարկման կենտրոնները փակ կլինեն դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին, 3-ին և 7-ին
Ծառայությունների գործակալության սպասարկման կենտրոնները փակ կլինեն դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին, 3-ին և 7-ին: Այս մասին տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ սպասարկման գործակալությունը:
Գործակալության տվյալներով, հունվարի 4-ից, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, քաղաքացիները կկարողանան դիմել սպասարկման գործակալություն և օգտվել հետևյալ ծառայություններից. Տրանսպորտային միջոցների մաքսազերծում, վերաարտահանում, արտահանում, ավտոմեքենային գրանցման ընթացակարգ:
Հունվարի 18-ից կվերսկսվի վարորդական իրավունքի տեսական եւ գործնական քննությունների հանձնումը:
«Ծառայությունների գործակալության կողմից տրամադրվող տեղեկանքների վերաբերյալ դիմումը կարող է ստացվել միայն էլեկտրոնային եղանակով տվյալների սուբյեկտի կողմից՝ ծառայությունների գործակալության կայքէջի միջոցով (sa.gov.ge): Սպասարկման կենտրոններում պատրաստի փաստաթուղթը կտրամադրվի դիմումի վրա նշված կառուցվածքային միավորում շաբաթվա հետևյալ օրերին՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հետևյալ ընթացակարգերը ժամանակավորապես կդադարեցվեն. Հրազենի գրանցման ընթացակարգեր, ծառայությունների գործակալության կառուցվածքային ստորաբաժանումից դուրս մեխանիկական տրանսպորտային միջոցների զննում (բացառությամբ մաքսային պահեստի տարածքի և տրանսպորտային միջոցներ արտադրող (դիլերային / կենտրոնական) պաշտոնական ներկայացուցիչ ընկերությունների տարածքում): Ախալքալաքի և Ամբրոլաուրիի սպասարկման կենտրոններում բոլոր ծառայությունները կրկին, ժամանակավորապես կդադարեցվեն:
Ծառայությունների գործակալությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ գործակալության սպասարկման կենտրոններ այցելելուց, բացառությամբ շտապ անհրաժեշտության դեպքում: 2021 թվականի հունվարի 18-ից սպասարկման գործակալությունը աստիճանաբար կվերսկսի քաղաքացիների ծառայությունների մատուցումը` համաճարակի պայմաններում լիովին համապատասխանելով կանոնակարգերին», – ասված է հայտարարության մեջ: