Ծանրորդ Իրակլի Չխեիձեն արծաթե մեդալ է նվաճել պոկում անվանակարգում #1TVSPORT
Այսօր Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի ընթացիկ առաջնությունում 102 կգ. քաշային կարգում հանդես է գալիս Իրակլի Չխեիձեն։
Վրացի ծանրորդը պոկում անվանակարգում նախ բարձրացրեց 168, ապա 173 կգ։ Նա հաղթահարեց այն ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Այս պահին մրցույթն ընթանում է հրում վարժությունում։
Առաջին ալիքը ուղիղ եթերում առաջարկում է 2023 թվականի Եվրոպայի առաջնության հեռուստառեպորտաժները։