Ծանրորդ Գիորգի Չխեիձեն վնասվածքի պատճառով այսօր չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը
Ծանրորդ Գիորգի Չխեիձեն վնասվածքի պատճառով այսօր չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր կխաղարկվի մեդալների հերթական հավաքածուն։ Կմասնակցեն 109 կգ քաշային կարգի ծանրորդները։

Վրացի ծանրորդ Գիորգի Չխեիձեն մարզումներից մեկի ժամանակ մկանային լուրջ վնասվածք է ստացել։ Բժշկական եզրակացության համաձայն՝ նա ջիլը վնասել է 5 սմ-ով, և, հետևաբար, չի կարողանա մասնակցել մրցույթին։

Վրաստանի հավաքականի պատիվը կպաշտպանի Զազա Լոմթաձեն:

Երեւանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գիորգի Չխեիձեն արծաթե մեդալի է արժանացել երկամարտում, իսկ Զազա Լոմթաձեն՝ բրոնզե մեդալի։

Այսօր՝ ժամը 20:10-ին, երկրպագուները հնարավորություն կունենան ուղիղ եթերում դիտել աշխարհի առաջնությունը։