Ծանրամարտ I Լաշա Տալախաձեն պոկում վարժությունում Եվրոպայի չեմպիոն է #1TVSPORT
Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Լաշա Տալախաձեն պոկում վարժությունում բարձրացրեց 210, 217 և 222 կգ և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Վրաստանի հավաքականի մեկ այլ անդամ Բաքար Թուրմանիձեն պոկում վարժությունում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Հրում վարժությունում մրցույթը կմեկնարկի մի քանի րոպեից։