Ծանր վիրավորին հրշեջներն ու փրկարարները Կախեթիից ուղղաթիռով տեղափոխել են Թբիլիսի
Ծանր վիրավորին հրշեջներն ու փրկարարները Կախեթիից ուղղաթիռով տեղափոխել են Թբիլիսի

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները ուղղաթիռով Կախեթիի շրջանից Թբիլիսի են տեղափոխել ծանր վիրավորված տղամարդու։

Լագոդեխի արգելոցի շրջակայքում ձիեր վարելիս ձին ծանր վիրավորել է քաղաքացուն, ինչի հետևանքով նա հայտնվել է ուշագնաց վիճակում։ Ճանապարհից դուրս լինելու պատճառով ուղեկցող անձինք չեն կարողացել նրան դուրս բերել։ Քաղաքացուն բժշկական կենտրոն տեղափոխելու նպատակով փրկարարական աշխատանքներին անմիջապես ներգրավվել է ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։

Հրշեջներն ու փրկարարները հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքացուն ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխել Թբիլիսի։ Այս պահին քաղաքացին գտնվում է բուժհաստատությունում։

Տեղեկությունը տարածում է Ներքին Գործերի նախարարությունը։