Ծանոթացել եմ շատ հետաքրքիր անձանց հետ և անելու ենք բազմաթիվ լավ գործեր. Լադո Աբխազավա
Շատ հուզիչ է, երբ կանգնած ես Հյու Ջեքմանի կողքին մեկ բեմի վրա և այդ շոուի անմիջական մասնակիցն ես,-այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է «գլոբալ թիչեր 2019»-ի ֆինալիստ, Չիբաթի գյուղի հանրային դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցիչ, Լադո Աբխազավան:
«երջանիկ եմ, որ հայտնվել եմ լավագույն տասնյակում: Շատ ջերմ մթնոլորտ էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, որը այցելել է Դուբայ և կանգնել է իմ կողքին: Սա շատ մեծ խթան էր ինձ համար»,-ասել է Լադո Աբխազավան:
Լադո Աբխազավան զրուցել է նաև ապագա պլանների մասին:
«Իմ պլանները հետ.յալն են, ես ներգրավվելու եմ միջազգային նախագծերին: Աշխատելու եմ գլոբալ ուղղություններով: Ես ծանոթացել եմ շատ հետաքրքիր մարդկանց հետ, որոնց հետ միասին անելու ենք լուրջ գործեր: ՈՒրախ եմ, որ նրանք դարձել են իմ ընկերները:
Ցանկանում եմ ասել նաև, որ շատ եմ մտերմացել հնդիկ ներկայացուցչի հետ, որն հոկտեմբերի 5-ին այցելելու է Վրաստան և մասնակցելու է Վրաստանի լավագույն ուսուցչի պարգևատրման արարողությանը, ինչպես նաև հավանաբար նա կդառնա Վրաստանում գլոբալ դեսպանը: Հնարավոր է նաև այլ երկրներ ինձ հրավիրեն դեսպանի կարգավիճակով»,-հայտարարել է Լադո Աբխազավան:
«Գլոբալ թիչեր 2019»-ի հաղթող է դարձել կենիացի ուսուցիչ Պիտեր Տաբիչը: Պարգևի տեսքով նա ստանալու է մեկ միլիոն ամերիկյան դոլար: