Ծալկայում տեղի ունեցած սպանության համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի
Վրաստանի դատախազությունը մեկ անձի նկատմամբ մեղադրական եզրակացություն է ներկայացրել Ծալկայում տեղի ունեցած դիտավորյալ սպանության համար։ Տեղեկությունը տարածում է դատախազության մամուլի ծառայությունը։
Քննչական գործակալության տվյալներով՝ ՆԳՆ-ի կատարած քննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 29-ին Ծալկիի մունիցիպալիտետի Բեդիանի գյուղում մեղադրյալը, վրեժխնդրության դրդապատճառով, կացնով վնասվածքներ է հասցրել տուժողի գլխին և թաքնվել դեպքի վայրից:
Ստացած վնասվածքների հետեւանքով վիրավորվածը տեղում մահացել է։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նոյեմբերի 30-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով։
«Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությամբ կդիմի դատարան»,- նշվում է տեղեկատվության մեջ։