Ծալենջիխայի մունիցիպալիտետի Լիա գյուղում թեթև մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահասի: Գոյություն ունեցող տեղեկությամբ, տղամարդն իր 6-ամյա երեխայի հետ անցնում էր փողոցը և վարորդը չի հասցրել արգելակել:
Տուժած երեխային շտապ օգնության ծառայության խումբը տեղափոխել է Զուգդիդիի հիվանդանոց: Առաջիկա ժամերին նրան կտեղափոխեն Թբիլիսի:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 276-րդ հոդվածի 2-րդ մասով: