Ծալենջիխայում ավտովթարի հետեւանքով մահացել է մոտոցիկլետի վարորդը
Ծալենջիխայում ավտովթարի հետեւանքով մահացել է մոտոցիկլետի վարորդը

Ծալենջիխայի ֆերմայի տարածքում ավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ մոտոցիկլետը: Բախման հետեւանքով մոտոցիկլետի վարորդը՝ 1991 թվականին ծնված քաղաքացին տեղում մահացել է:

Բացի այդ, վթարի հետեւանքով վիրավորվել է մոտոցիկլետի վարորդի հետ գտնվող ուղեւորը, որը տեղափոխվել է Զուգդիդիի հիվանդանոց:

Ըստ բժիշկների, տուժածների վիճակը ծանր է: Նա շտապ օգնության բաժանմունքում է՝ պոլիտրավմայով միացված է արհեստական շնչառության սարքին և դեռ հետազոտվում է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, ավտովթարի դեպքով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: