Ծալենջիխայի մունիցիպալիտետի Չքվալերի գյուղում հրդեհ է
Ծալենջիխայի մունիցիպալիտետի Չքվալերի գյուղում հրդեհ է

Ծալենջիխայի մունիցիպալիտետի Չքվալերի գյուղում, Լեշամուգե թաղամասում, պայքարում են հրդեհի դեմ։ Տեղում է գտնվում Ծալենջիխայի մունիցիպալիտետի քաղաքապետի պարտականությունները կատարող Վանո Բուրդուլին, որը Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է, որ Լեշամուգե թաղամասում հրդեհը վնասել է էլեկտրական լարերը, իսկ կրակը շատ մոտ է հաղորդակցության աշտարակներին։

Սակայն, նրա խոսքով, տեղական հրշեջ-փրկարարներին միացել են նաև Զուգդիդիի խմբերը։ Ինչ վերաբերում է բնակելի տարածքին, Վանո Բուրդուլիի խոսքով, այն գտնվում է ավելի քան 1 կմ հեռավորության վրա։

Նրա խոսքով, հրդեհը Լեշամուգեում արդեն տեղայնացվել է, սակայն այս պահին նոր օջախ է առաջացել Ջգալի համայնքում։