Ծալենջիխայի քաղաքապետի ավտոմեքենայի այրման փաստով հետաքննություն է սկսվել
Ծալենջիխայի քաղաքապետի ավտոմեքենայի այրման փաստով հետաքննություն է սկսվել

Այրվել է Ծալենջիխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիորգի Խարչիլավայի մեքենան։

Քաղաքապետարանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Գիորգի Խարչիլավայի որդին նկատել է ավտոմեքենայի բռնկումը, ինչից հետո հրշեջ-փրկարարական ծառայություն և ոստիկանություն է կանչել։

Ըստ ՆԳ նախարարության տեղեկատվության՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածով, որը ենթադրում է ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում։