«Tbilservice Group»-ը մաքրել է «Դեզերտիրների շուկայի» հարակից տարածքը
«Tbilservice Group»-ը մաքրել է «Դեզերտիրների շուկայի» հարակից տարածքը

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ «Tbilservice Group» ՍՊԸ-ն մայրաքաղաքում պլանային մաքրման աշխատանքներ է իրականացնում։

«Դեզերտիրների շուկայի» հարակից փողոցներում և կայարանի հրապարակում անցկացվել է մաքրման լայնածավալ միջոցառում, որի ընթացքում հատուկ փրփուրով լվացվել են Ծինամձղվրիշվիլիի, Աբասթումանիի և Թևդորե Մղվդելիի փողոցները։

Աշխատանքների շրջանակում լվացվել են նաև աղբի տարաները, իսկ Աբասթումանի փողոցի հին աղբամանները փոխարինվել են նորերով։

Մաքրման աշխատանքներին տեղում ծանոթացել են Թբիլիսիի փոխքաղաքապետ Կախա Գուլեդանին, «Tbilservice Group»-ի տնօրեն Դավիթ Փաչուլիան, Դիդուբեի գամգեբելի Վլադիմիր Ձնելաձեն և մեծամասնական պատգամավոր Գիվի Չխարտիշվիլին։