Tbilisi Open Air փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների պատճառով Լիսիի լճի մերձակայքում երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի

14:09, 23.05.2025

Tbilisi Open Air 2025-ի շրջանակում մայիսի 24-25-ին նախատեսված միջոցառումների պատճառով Լիսիսի լճի մերձակայքում ավտոմեքենաների երթևեկությունը մասամբ կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի տեղեկատվությամբ՝ սահմանափակումը կգործի ժամը 10:00-ից մինչև հաջորդ օրվա 01:00-ը, իսկ մնացած ժամանակահատվածում տրանսպորտը կշարժվի սահմանված սխեմայով։

«Մասնավոր ավտոմեքենաների համար երթևեկությունը կսահմանափակվի Լեո Քվաչաձեի և Բարբարե Քիֆիանիի փողոցների խաչմերուկից դեպի Լիսիսի լիճ։ Քվաչաձեի փողոցում վարորդները կկարողանան շարժվել միակողմանի՝ միայն Լիսիսի այսպես կոչված շրջանաձև ճանապարհից դեպի Իոսեբ Քեչաղմաձեի փողոց։

Իոսեբ Քեչաղմաձեի փողոցից դեպի Բեսարիոն Ժղենթիի և Պաատա Դաթուաշվիլիի փողոցներ տրանսպորտը կշարժվի Թխինվալա և Ավթո Վարազի փողոցներով, իսկ Բեսարիոն Ժղենթիի և Պաատա Դաթուաշվիլիի փողոցներից մեքենաները կշարունակեն ճանապարհը սովորական երթուղով։

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, №329 և №363 ավտոբուսները Թխինվալա գյուղի ուղղությամբ կշարժվեն Լեո Քվաչաձեի փողոցով միակողմանի, հակառակ ուղղությամբ՝ Ավթო Վարազի փողոցով։ Դրանից հետո №363 ավտոբուսը կշարժվի ըստ սովորական սխեմայի, իսկ №329 ավտոբուսը՝ Պաատա Դաթուաշվիլիի և Էլգուջա Ամաշուկելիի փողոցներով կմիանա Բերիթաշվիլիի փողոցին և կշարունակի երթևեկել սովորական երթուղով», – նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ