«TBC բանկի» սպառողները եռամսյա արտոնյալ պայմաններից կարող են հրաժարվել մինչև մարտի 24-ը ներառյալ
«TBC բանկը» արտոնյալ ժամանակահատվածի գործարկման հետ կապված գործընթացները երկարաձգում է մինչև մարտի 24-ը ներառյալ:
Բանկի մեկնաբանմամբ, սպառողները կարող են, արտոնյալ ժամանակահատվածից հրաժարվել «TBC բանկի» հեռավար ծառայություների միջոցով (առցանց, կարճ հաղորդագրություն, թեժ գիծ), մինչև մարտի 24-ը ներառյալ:
«Եթե չեք ցանկանում ակտիվացնել վարկի արտոնյալ պայմանները, «7» թվանշանն ուղարկեք 2727 հեռախոսահամարին կամ զանգահարեք 032 2272727 հեռախոսահամարին»,- հայտարարում է «TBC բանկը»:
Արտոնյալ պայմանները վերաբերում են հիպոթեքային, սպառողական, արագ և ավտո վարկերին, ապառիկներին, վարկային քարտերին, օվերդրաֆտներին, լոմբարդին, ստանդարտ գրաֆիկ ունեցող բիզնեսին և ագրովարկերին:
Եռամսյա արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշում «TBC բանկը» կայացրել էր երկրում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով: