«TBC» բանկի մասնաճյուղի վրա հարձակման ժամանակ բանկի աշխատակցին հաջողվել է միացնել տագնապի ազդանշանը
«TBC Bank»-ի մասնաճյուղ ներխուժած անձը գումար է պահանջել, սակայն չի հասցրել այն վերցնել,- այս մասին Առաջին ալիքին պատմել են ականատեսները։
Նրանց տվյալներով՝ բանկի աշխատակցին հաջողվել է միացնել տագնապի ազդանշանը։
Զինված անձը երեկոյան ժամերին ներխուժել է Թբիլիսիում, Ցինցաձեի փողոցում գտնվող «TBC» բանկի մասնաճյուղ։ Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել։