«TBC բանկը» ֆիզիկական անձանց և որոշ տիպի բիզնեսներին վարկերի վճարման համար առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան
«TBC բանկը» ֆիզիկական անձանց և որոշ տիպի բիզնեսներին վարկերի վճարման համար առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան:
Այս մասին նշված է բանկի հայտարարության մեջ:
«Կայացրել ենք որոշում, որ բոլոր ֆիզիկական անձանց, միկրո, փոքր և միջին բիզնեսի փոխառունին և նաև բոլոր բիզնեսներին, որոնք գործում են տուրիստական, սննդի և այնպիսի ոլորտներում, որոնք բնութագրվում են հասարակական վայրերով, առաջարկել վարկի վճարման եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան»,- նշված է հայտարարության մեջ:
Բանկը մեկնաբանում է, որ արտոնյալ ժամանակաշրջանը վերաբերում է ինչպես մայր գումարին, այնպես էլ՝ տոկոսագումարին: