«Տավ Վրաստան». Տեղեկությունն այն մասին, որ Թբիլիսիի օդանավակայանի կորած և չպահանջված ուղեբեռի հատվածում հայտնաբերված իրերը աճուրդի են հանվում, չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկությունն այն մասին, որ Թբիլիսիի օդանավակայանի կորած և չպահանջված ուղեբեռի հատվածում հայտնաբերված իրերը վաճառվում են աճուրդով, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է «Տավ Վրաստան» ընկերության հայտարարության մեջ։
«Ցանկանում ենք արձագանքել սոցիալական ցանցում տարբեր կեղծ էջերի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, թե իբր Թբիլիսիի միջազգային օդանավակայանի Lost & Found բաժնում հայտնաբերված իրերը վաճառվում են աճուրդով։
Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների կառավարող «Տավ Ջորջիա» ընկերությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և կատարյալ սուտ է, որը նպատակ ունի մոլորեցնել հանրությանը։
Ընկերությունն արդեն իսկ ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ կանխելու ապատեղեկատվության տարածումը և արգելափակելու կեղծ էջերը»,- ասված է հաղորդագրությունում։