«TAV Georgia». Հոկտեմբերին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 2019 թվականի հոկտեմբերի ուղեւորահոսքը վերականգնվել է 117 տոկոսով
2022 թվականի հոկտեմբերին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 332 999 ուղևորի, ինչը 17 տոկոսով ավելի է 2019 թվականի նույն ամսվա ուղևորահոսքի համեմատ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի տվյալների համեմատ՝ 67 տոկոսով։ Այս մասին հայտնում է «TAV Georgia»-ն։
«Բաթումիի միջազգային օդանավակայանը 2022 թվականի հոկտեմբերին սպասարկել է 52 536 ուղևորի, ինչը 17 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, և 11 տոկոսով ավելի, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածը։
«TAV Georgia»-ն «ADP Group»-ի անդամ «TAV Airports Holding»-ի դուստր ձեռնարկությունն է: Վրաստանում նրա գործունեությունը սկսվել է 2005 թվականին և գործող պայմանագրով կշարունակվի մինչև 2027 թվականը։ Վրաստանում 220 միլիոն դոլարի ներդրման արդյունքում 2007 թվականին շահագործման են հանձնվել Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների նոր ուղևորային տերմինալները։ 2016-2017 թվականներին կատարված ներդրումների արդյունքում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ավարտվել է գործող թռիչքուղու ամբողջական վերականգնումը և կառուցվել է թռիչքների նոր տերմինալ։ Աշխարհի տարբեր երկրներում «TAV Airports Holding»-ի բազմամիլիոն ներդրումների, օդանավակայանների շահագործման երկարամյա փորձի և խելամիտ կառավարման արդյունքում «TAV Georgia»-ն Վրաստանի ամենահուսալի, կայուն և դինամիկ ընկերություններից է: «TAV Georgia»-ում ներկայումս աշխատում է 1300 աշխատակից»,- նշվում է տեղեկատվության մեջ։