«TAV Georgia» ընկերությունում այս տարի կանխատեսում են Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններում ուղևորահոսքի 12-14 տոկոսով նվազում
Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների դադարեցման պատճառով, այս տարի Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների ուղևորահոսքը կնվազի, հավանաբար, 12-14 տոկոսով,- այս մասին լրագրողներին է հայտնել օդանավակայանների կառավարող «TAV Georgia» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Թեա Զաքարաձեն:
«Հուլիսին ունեցել ենք 14 տոկոս նվազում, օգոստոսին կլինի ավելի շատ նվազում: Չգիտենք, ինչպիսին կլինեն սեպտեմբեր-հոկտեմբեր տվյալները: Եթե այս միտումը շատունակվի, հավանաբար, տարեվերջին կունենանք մինչև 12-14 տոկոս նվազում Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում»,- նշել է Զաքարիձեն:
«TAV Georgia» ընկերության տեղեկությամբ, ավիաչվերթի արգելքից առաջ Ռուսաստանի ուղղությամբ իրականացվում էր շաբաթը 144 չվերթ: