Տատունաշվիլու հուղարկավորության արարողության ժամանակ ավտոճանապարհին մոբիլիզացված կլինեն պարեկային ոստիկանության ներկայացուցիչներ
Տատունաշվիլու հուղարկավորության արարողության ժամանակ ավտոճանապարհին մոբիլիզացված կլինեն պարեկային ոստիկանության ներկայացուցիչներ

Արչիլ Տատունաշվիլու հուղարկավորության արարողության պատճառով, Թբիլիսի մտնելու ճանապարհը երկու ուղղություններով կծանրաբեռնվի, որը երթևեկության հարցում խոչընդոտներ կառաջացնի,- այս մասին տեղեկություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, նշված տարածքում ավտոճանապարհային երթևեկության անվտանգության նպատակով, մոբիլիզացված կլինեն պարեկային ոստիկանության ներկայացուցիչներ:

«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին, 13:00-ից մինչև 16:00-ն, Արչիլ Տատունաշվիլու հուղարկավորության արարողության պատճառով, Թբիլիսի մտնելու ավտոմայրուղին, մասնավորապես, Միխա Խելաշվիլու փողոցը, ինչպես նաև, Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոց բարձրացող ճանապարհը, երկու ուղղությամբ կծանրաբեռնվի, որի հետևանքով երթևեկությունը կդժվարանա:

Նշված տարածքներում, ավտոճանապարհային անվտանգության նպատակով, մոբիլիզացված կլինեն պարեկային ոստիկանության ներկայացուցիչներ»,- նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում: