Պրահայում ընթացող Ձյուդոյի Եվրոպայի առաջնության առաջին մրցութային օրը արդյունավետ եղավ Վրաստանի հավաքականի համար: Մրցաշարին հանդես եկող երեք վրացի մարզիկներից երեքն է դարձան մեդալակիր:
81 կգ քաշային կատեգորիայում հիանալի կերպով հանդես եկավ Տատո Գրիգալաշվիլին, ով ֆինալում 40 վայրկյանում պարտության մատնեց բուլղարացի Իվայլո Իվանովին և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Օլիմպիական խաղերի ոսկե և բրոնզե մեդալակիր Լաշա Շավդաթուաշվիլին եզրափակիչ փուլում պարտվեց և ձեռք բերեց արծաթե մեդալ:
Լուկա Մաիսուրաձեն երրորդ տեղի համար պարտության մատնեց նիդերլանդցի ձյուդոիստին և ձեռք բերեց բրոնզե մեդալ:
Վաղը, մրցաշարի եզրափակիչ օրը Վրաստանի արժանապատվությունը կպահի երեք ձյուդոիստ: Եզրափակիչ բլոկն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է դիտել ժամը 19:00-ին: