Տասնութ մարդ է զոհվել միգրանտների կողմից իսպանական Մելիլլայի էքսկլավը գրոհելու փորձի ժամանակ
Տասնութ մարդ է զոհվել միգրանտների կողմից իսպանական Մելիլլայի էքսկլավը գրոհելու փորձի ժամանակ։
BBC-ի փոխանցմամբ՝ մոտ 2000 աֆրիկացի միգրանտներ փորձել են հատել Մարոկկոյի և իսպանական Մելիլայի էքսկլավի սահմանը։ Արդյունքում զոհվել է 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Իսպանիայի իշխանությունների տվյալներով՝ միջադեպի արդյունքում մոտ 130 միգրանտների հաջողվել է ապօրինի մուտք գործել Մելիլայի տարածք։ Ականատեսների խոսքով՝ հարձակվողները «կազմակերպված են եղել ու ագրեսիվ»։
Իսպանացի սահմանապահների հետ ներգաղթյալներին փորձել են կանգնեցնել նաեւ մարոկացիները։
Մարոկկոյի իշխանությունների տվյալներով՝ միգրանտների մի մասը մահացել է ցանկապատից ընկնելու հետեւանքով։ Ավելի քան 200 մարդ վիրավորվել է։ Նրանց թվում են 140 իրավապահներ և 70 միգրանտներ։
Սեուտան և Մալիլիան իսպանական էքսկլավներ են, որոնք հատում են ԵՄ-ի և Աֆրիկայի միակ ցամաքային սահմանը: