Տասներորդ գումարման խորհրդարանն առաջին նիստին կընտրի խորհրդարանական պաշտոնատար անձանց
Տասներորդ գումարման խորհրդարանն առաջին նիստին կընտրի խորհրդարանական պաշտոնատար անձանց

Տասներորդ գումարման խորհրդարանն առաջին նիստին կընտրի խորհրդարանական պաշտոնատար անձանց:

Առաջին նիստին հարցերի քննարկման կարգը սահմանվում է կանոնակարգով: Ըստ ընթացակարգի, օրենսդիր մարմինը նախ ընտրում է խորհրդարանի նախագահին, նրա առաջին տեղակալին և նրա տեղակալներին: Այնուհետև կընտրվեն խորհրդարանական կոմիտեների նախագահները:

Կանոնակարգի համաձայն, առաջին նիստին քվեարկությունն անցկացվելու է էլեկտրոնային եղանակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ քվեաթերթիկների միջոցով:

Վրաստանի տասներորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: Ամսաթիվն անվանել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: