Տաշկենտ-Թբիլիսի ուղղությամբ հուլիսի 16-ից իրականացվելու են ուղիղ ավիաչվերթներ
Վրաստանի ուղղությամբ կանոնավոր չվերթներ է սկսում կատարել Ուզբեկստանի Հանրապետության «Uzbekistan Airways» ավիաընկերությունը:
Տաշկենտ-Թբիլիսի-Տաշկենտ օդային գոտիով մինչև 2019 թվականի հուլիսի 16-ի ամռան նավիգացիոն սեզոնի ավարտը, շաբաթը երկու անգամ, ամեն երեքշաբթի և ուրբաթ իրականացվելու են չվերթներ: Կանոնավոր չվերթները իրականացվելու են Airbus A320, Boeing B757, B767 და B787 տիպի օդանավերով:
«Uzbekistan Airways» ավիաընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին: Ավիաընկերությունն այս պահի դրությամբ իրականացնում է չվերթներ ավելի քան 40 ուղղություններով: