Տասը ամսում Վրաստանը գինու արտահանումից մինչև 194 մլն դոլար եկամուտ է ստացել
Տասը ամսում Վրաստանը գինու արտահանումից մինչև 194 մլն դոլար եկամուտ է ստացել

Գինու ազգային գործակալության տվյալներով, այս տարվա առաջին տասը ամիսներին գինու արտահանումից ստացված եկամուտն աճել է ինը տոկոսով՝ հասնելով 194 միլիոն դոլարի։ 11 տոկոսով ավելացել է նաև արտահանվող գինու քանակը։ Ընդհանուր առմամբ հունվար-հոկտեմբերին 60 երկրներում վաճառվել է 83,8 մլն շիշ գինի։

Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, պահպանվում է վրացական գինու ռազմավարական շուկաներ արտահանման աճի դինամիկան. Լեհաստան՝ 20% (4 984 017), Չինաստան՝ 13% (4 553 919), ԱՄՆ՝ 10% ( 881 470), Գերմանիա՝ 6% (654 608) ), Լատվիա՝ 4% (1 440 567), Լիտվա՝ 45% (837 096), Ճապոնիա՝ 18% (159 262) և Միացյալ Թագավորություն՝ 72% (631 504):

Վրացական գինու արտահանման երկրների հնգյակում են Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Չինաստանը և Բելառուսը։

Աճը զգալի է նաև հետևյալ երկրներում. Կանադա՝ 84% (296 992), Շվեդիա՝ 65% (99 832), Չեխիա՝ 275% (139 560), Ղազախստան՝ 30% (326 4706), Իսրայել՝ 41% (368 899), Ադրբեջան՝ 8% (181 727), Թուրքիա՝ 209% (93 330), Ուկրաինա՝ 21% (1 0558 377), Ռուսաստան՝ 5% (49 064 224), Մոնղոլիա՝ 174% (402 810), Բելառուս՝ 17% (3 348 501) և այլն։

400 ընկերություններ Վրաստանից տարբեր ծավալների գինի են արտահանել։