Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառվելու են դեկտեմբերի 22-ին, 20:00-ին: Մշակույթի հարցերով Թբիլիսիի քաղաքապետի տեղակալի հայտարարությամբ, տոնածառն այս տարի կլինի այլ կերպ զարդարված:
Նրա խոսքով, տոնածառի լույսերի վառման միջոցառմանը մասնակցելու է մոտ 150 մարդ:
«Կլինի տղաների երգչախումբը, աղջիկների երգչախումը, Մարիամ Ալեքսիձեի բալետային խումբը, Մոձրաոբայի թատրոնը, երգիչներ Նոդիկո Տատիշվիլին և Սոփո Գելովանին»,- հայտարարել է Սոփո Խունծարիան:
Ինչ վերաբերում է այլ միջոցառումներին, ինչպես ասում է Խունծարիան, դեկտեմբերի 25-ին փուլ առ փուլ կսկսի գործել Սուրբ ծննդյան գյուղը:
Նրա խոսքով, Նոր տարվան, Հանրապետության հրապարակում կանցկացվի գալա համերգ: