Տարիներ հետո շարունակում ենք պաշտպանել մեր ժողովրդին և միջազգային համադաշնության հետ պայքարում ահաբեկչության դեմ. ԱՄՆ-ի դեսպանություն
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը արձագանքում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցին:
«Այսօր մենք հիշում ենք բոլորին, ում կյանքը խլել են և նրանց, որոնց մոտ մնացել են չսպիացած վերքեր: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մենք հիշում ենք այդ քաջ տղամարդկանց և կանանց, ովքեր ահաբեկիչների դեմ պայքարեցին օդում, որպեսզի ցամաքի վրա փրկեին ժողովրդին: Մենք նաև հիշում ենք այն հազարավոր մարդկանց, որոնք խիզախորեն վազում էին դեպի այն վայրեր, որտեղից ժողովուրդը փորձում էր փախչել:
Տարիներ հետո շարունակում ենք պաշտպանել մեր ժողովրդին և միջազգային համադաշնության հետ պայքարել ահաբեկչության դեմ: Մենք շարունակում ենք այդ պարքարը»,- ասվում է դեսպանության կողմից սոցիալական ցանցում տարածած հայտարարությունում:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ինքնասպան ահաբեկիչները առևանգել էին ուղևորատար ինքնաթիռներ և դրանք բախել Նյու Յորքում գտնվող համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերին: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 2977 մարդ, այդ թվում 343 ուղևոր և 60 ոստիկան: Զոհվել է 19 ահաբեկիչ: