Ռուսաստանում, ձերբակալել են այսպես կոչված քրեական հեղինակություն, Տարիել Օնիանիին: Այս մասին ռուսական մամուլը գրում է հենվելով Սոլիլեցկի դատավորի հայտարարությանը:
Ինչպես հայտնի է, Օրենբուրգի շրջանային բանտում Տարիել Օնիանին 10 տարի պատիժ էր կրում գործարարին առևանգելու մեղադրանքով:
Ինչպես հայտնի է, իրավապահները Օնիանիին ձերբակալել են բանտը լքելուց հետո և տեղափոխել նախնական ձերբակալության մեկուսարան, որտեղ անց է կացնելու 40 օր: Մամուլի լրատվությամբ, դրանից հետո նրան արտաքսելու են Ռուսաստանից: