Տարեկան կանխարգելիչ աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 2-5-ը և 15-18-ը Չաքվի-Մախինջաուրի թունելներով հերթափոխով ժամանակավորապես կարգելվի երթևեկությունը
Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Չաքվի-Մախինջաուրի ճանապարհային թունելներում՝ միջազգային նշանակության Սենակի-Փոթի-Սարփի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում, տարեկան պլանային կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2023 թվականի մայիսի 2-ի ժամը 06:00-ից մայիսի 5-ի 18:00-ն Քոբուլեթի-Բաթումի թունելում, իսկ մայիսի 15-ի ժամը 06:00-ից մինչև մայիսի 18-ի ժամը 18:00-ն Բաթումի -Քոբուլեթի թունելում կարգելվի բոլոր տեսակի երթևեկությունը:.
«Թունելի Քոբուլեթի-Բաթումի ուղղության փակման ժամանակ երթևեկության հոսքը կփոխանցվի թունելի Բաթումի-Քոբուլեթի ուղղությամբ։ Իսկ Բաթումի-Քոբուլեթի ուղղության փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կփոխանցվի Քոբուլեթի-Բաթումի ուղղությամբ։
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է Ճանապարհների վարչության տեղեկատվության մեջ։