Տարբեր երկրների նախարարներ կծանոթանան Վրաստանի տուրիստական ներուժին
Վրաստանի տուրիստական ներուժին կծանոթանան տարբեր երկրների նախարարները,- այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
Նրա խոսքով, նախարարների այցը Վրաստան նախատեսվում է ամռան սկզբին:
«Հունիսին կայանալու է տարբեր երկրների նախարարների այցը Վրաստան: Մենք տեղում տասնյակ նախարարներին կծանոթացնենք Վրաստանի տուրիստական ներուժի հետ»,- հայարարել է Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
Ինչպես նա նշել է, երկրի տուրիստական հեղինակության բարձրացման նպատակով, Վրաստանի կառավարության հետ միասին, շրջաններում նախատեսվում է անցկացնել միջոցառումներ:
ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարն այս մասին խոսել է Բեռլինում, որտեղ միջազգային տուրիստական ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլուն:
Էկոնոմիկայի նախարարարության տեղեկությամբ, հանդիպմանը քննարկել են ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության հետ նախատեսված նախագծերին վերաբերող և համագործակցության հարցեր: