Տարածվել են Թաիլանդի քարանձավից փրկված դեռահասների առաջին լուսանկարները

Մամուլում տարածվել են Թաիլանդի քարանձավից փրկված դեռահասների առաջին լուսանկարները: Տղաները նկարահանված են հիվանդանոցի պալատներում:

Քարանձավում անց կացրած 18 օրից հետո, դեռահասների առողջական վիճակը կայուն է: Հատկանշական է, որ քարանձավից նրանց դուրս բերելու ժամանակ, դեռահասները եղել են դեղերի ազդեցության տակ, որպեսզի բարդ ռելյեֆային պայմանների ժամանակ խառնաշփոթություն չստեղծեին:

13-րդ փրկվածը բուժվում է Չիան Ռայի հոսպիտալում, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստներին և նրանց մարզիչին ցուցաբերվում է հոգեկան օգնություն: Նրանք կլինիկայում մնալու են ևս մեկ շաբաթ: