Տարածվել է Լևան Քուտաշվիլիի և Յոսեբ Պավլիաշվիլիի հետ նախարարների կաբինետի անդամների հանդիպումը պատկերող տեսանյութը
Ներքին գործերի նախարարությունը տարածել է Լևան Քուտաշվիլիի և Յոսեբ Պավլիաշվիլիի հետ նախարարների կաբինետի անդամների հանդիպումը պատկերող տեսանյութը:
Լևան Քուտաշվիլիի և Յոսեբ Պավլիաշվիլիի հետ երեկ ուշ գիշեր հանդիպել են փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կախաբեր Սաբանաձեն և ՊԱԾ-ի վերլուծաբանական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախաբեր Քեմոկլիձեն:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլիի հայտարարությամբ, Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին իրենց լավ են զգում:
Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին բռնազավթված Ախալգորին լքել են երեկ գիշեր:
Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին:
Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին անորոշ պայմաններում մահացել է Ցխինվալի բանտում: Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին ազատ էին արձակվել այսպես կոչված Ցխինվալիի բանտից, սակայն նրանց հնարավորություն չէր տրվում լքել բռնազավթված տարածաշրջանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan