Տարածաշրջանում համավարակաբանական վիճակը այս պահին ծայրահեղ ծանր չէ. Զվիադ Շալամբերիձե
Իմերեթիում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն, Քութայիսիի փոխքաղաքապետ Իրակլի Քարքաշաձեի հետ միասին, հանդիպել է կովիդ կլինիկաների ներկայացուցիչների հետ և մանրամասն տեղեկություններ լսել տարածաշրջանում համավարակային վիճակի մասին:
Պետական ներկայացուցչի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են կորոնավիրուսով վարակվածների թվին և բժշկական հաստատություններում մահճակալների քանակին վերաբերող հարցեր:
«Տարածաշրջանում այս փուլում համավարակաբանական վիճակը ծանր չէ և գոյություն ունեցող վիճակը լիովին վերահսկելի է: Բոլոր բժշկական հաստատությունները ունեք «կովիդ 19»-ի կառավարման փորձ և մինչ այժմ քրտնաջան աշխատանքի արդյունքում դուք կառավարում եք համավարակը: Մենք ունենք բավարար անկողնային պաշար ողջ տարածաշրջանում և այս փուլում կարող ենք կենտրոնացնել մինչև 1500 տեղ: Հուսով եմ, որ այս օրերին մենք չենք ունենա աճող թվով վարակվածներ և կարիք չի լինի ամբողջությամբ օգտագործել առկա մահճակալների ֆոնդը: Համավարակի պատշաճ կառավարման համար գլխավորն այն է, որ բնակչությունը հետևի հանձնարարականներին և ակտիվորեն մասնակցի իմունիզացիայի գործընթացին, քանի որ «կովիդ 19»-ի դեմ պատվաստումը վարակի դեմ պաշտպանության արդյունավետ և անվտանգ միջոցն է», – հայտարարել է Զվիադ Շալամբերիձեն:
Վերջին 24 ժամվա ընթացքում Իմերեթիում գրանցվել է վարակման 81 նոր դեպք: