Տաքսու վարորդները, որոնք պարտավոր են ավտոմեքենան վերաներկել սպիտակ գույն, գրանցման վկայականը կկարողանան փոխել անվճար
Տաքսու վարորդները, որոնք պարտավոր են ավտոմեքենան վերաներկել սպիտակ գույն, Սպասարկման գործակալությունում կկարողանան անվճար փոխել գրանցման վկայականը:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, ընթացիկ տարվա մարտի 2-ից, քաղաքացիները, որոնք ունեն տաքսիի լիցենզիա և նոր կանոնակարգի համաձայն, կփոխեն ավտոմեքենայի գույնը, ներքին գործերի նախարարության Սպասարկման գործակալությունում կկարողանան անվճար նորացնել գրանցման վկայականը:
Նրանց տեղեկությամբ, գրանցման վկայականը փոխելու համար քաղաքացին ավտոմեքենայի գույնը փոխելուց հետո Սպասարկման գործակալություն պետք է ներկայացնի. սեփականությունում առկա տրանսպորտային միջոցը, անձը հաստատող փաստաթուղթ, տաքսիի լիցենզիա:
Լրացուցիչ տեղեկություն հնարավոր է ստանալ Սպասարկման գործակալության թեժ գծով – 2 41 91 91 հեռախոսահամարով: