Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, տաքսու վարորդները կանցնեն կորոնավիրուսի անվճար թեստ: Այս մասին Կալաձեն հայտնել է Թբիլիսիի կառավարության նիստին:
Նրա խոսքով, քանի որ տաքսու վարորդներն ըստ միջգերատեսչական հանձնաժողովի որոշման առանձին ռիսկային խումբ են սահմանվել, կայացվել է որոշում, որ նրանք կթեստավորվեն:
«Մոտ 18 հազար տաքսու վարորդ կարճ հաղորդագրության միջոցով կստանա տեղեկություն, թե որտեղ կկարողանա հանձնել թեստ: Իհարկե, նրանց համար թեստավորումը կլինի անվճար, առանց որևէ վճարման: Կարևոր է բոլորս ապահովագրված լինենք, ինչպես տաքսու վարորդները, այնպես էլ՝ տաքսի ծառայությունից օգտվող քաղաքացիները»,- հայտարարել է Կալաձեն: