Տաքսու վարորդ Մերիկո Կոբերիձեն անվճար սպասարկելու է Գիգի Անթաձեին

«Նոր շաբաթ» հաղորդման ընթացքում ցուցադրված ռեպորտաժից հետո, տաքսու վարորդ Մերիկո Կոբերիձեն և 15 ամյա գործարար Գիգի Անթաձեն ընկերացել են:

Մերիկոյի որոշմամբ, նա առանց որևէ փողհատուցման պատրաստ է ամեն առավոտյան Գիգիին տանել դեռ շուկա, այնուհետև Մզիուրի այգում գտնվող կրպակ:

Երիտասարդ տաքսու վարորդ աղջկա և 15 ամյա բիզնեսմենի մասին հաղորդումը դիտել են մեծ քանակությամբ հեռուստադիտողներ, և հաղորդումը ստացել է մեծ արձագահնք:

26 ամյա Մերիկո Կոբերիձեն ավարտել է Թբիլիսիի պետ համալսարանը, որից հետո ուսումը շարունակել է արտերկրում, սակայն այսօր նա տաքսի է քշում և ունի իր մանր բիզնեսը:

15 ամյա Գիգի Անթաձեն չնայած հիվանդությանը ունի սեփական բիզնեսը: Նա Ռուսթավելիի պողոտայում վաճառում էր թարմ հյութեր, սակայն փողոցներում առևտուրը արգելելուց հետո, Թբիլիսիի քաղաքապետարանը նրան փոխանցել է կրպակ Մզիուրիի այգում: