Տագնապի ազդանշանի պատճառով մարդկանց տարհանում են Ֆրանսիայի օդանավակայաններից և Վերսալյան պալատից
Տագնապի ազդանշանի պատճառով մարդկանց տարհանում են Ֆրանսիայի օդանավակայաններից և Վերսալյան պալատից

Տագնապի ազդանշանի պատճառով մարդկանց տարհանում են Ֆրանսիայի օդանավակայաններից և Վերսալյան պալատից։

Լրատվամիջոցները հայտնում են, որ ռումբի մասին ահազանգ է ստացվել Լիլ-Լեսկեն, Ռեն, Բովե, Տարբ, Նանտ, Բեզիե, Պաու և Բրեստի օդանավակայաններում։ Ուղևորներին տարհանում են երեքից՝ Ռեն, Տարբ և Բեզիե օդանավակայաններից։

Բացի այդ, այս շաբաթ արդեն հինգերորդ անգամ մարդկանց տարհանում են Վերսալյան պալատից։

«Անվտանգության նկատառումներից ելնելով Վերսալի պալատը տարհանում է այցելուներին և կվերաբացվի հենց ստուգումներ անցկացվեն»,- գրել է Վերսալի պալատը «Twitter»-ում։

Տեղեկության համար նշենք, որ նախորդ շաբաթ էլ Ֆրանսիայի տարբեր շենքերում ռումբերի առկայության մասին կեղծ տեղեկություններ կային։ Դրա պատճառով տարհանվել են Լուվրի թանգարանը և Լիոնի երկաթուղային կայարանը։

Ֆրանսիայի կառավարությունը հոկտեմբերի 14-ին բարձրացրել է սպառնալիքի մակարդակը և լրացուցիչ 7000 իրավապահ է տեղակայել՝ երկրի հյուսիսում գտնվող դպրոցի վրա հարձակումից հետո՝ երկրում անվտանգությունն ապահովելու համար: