Տաբախմելայի Թրիալեթի փողոցի N2-ի մոտ մարզահամալիրի շինարարությունը սկսվում է, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում։
Նրա խոսքով, Մթածմինդայի շրջանի վարչակազմը 7800 քմ տարածքում կկազմակերպի միջազգային չափանիշների սպորտային համալիր։
«Մեզ բազմիցս ասել են, որ առողջ ապրելակերպը քարոզելու համար շատ կարևոր են հանգստի տարածքները, սպորտային հրապարակները։ Այս առումով Թբիլիսիում բազմաթիվ լավ նախագծեր են իրականացվել։ Ցանկանում եմ ձեզ տեղեկատվություն տրամադրել մեկ լավ նախագծի մասին՝ մարզահամալիրը, որի աշխատանքներն իրականացնում է Մթածմինդայի վարչակազմը, կկազմակերպվի 7800 քմ տարածքում։ Նախագիծը ներառում է միջազգային չափանիշներին համապատասխան ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտեր, տրիբունա՝ նախատեսված 230 հանդիսատեսի համար, տեխնիկական շենք հանդերձարաններով և այլ անհրաժեշտ տարածքներով, ինչպես նաև կայանատեղի»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, նշված աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում։