ՍԵՄԵԿ֊ը մարել է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սպառողների 186 000 լարիից ավել պարտքը
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ ազգային հանձնաժողովը (ՍԵՄԵԿ) 2020 թվականի հունվարի 16֊ի նիստում, քննարկել է ՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի սպառողների և կոմունալ ծառայությունների ընկերությունների միջև գոյություն ունեցող վիճելի հարցերը, որոնց մեծ մասը բավարարվել է հօգուտ սպառողների։
Հանձնաժողովի կողմից հանրային նիստում ընդունած որոշումների համաձայն, մարված գումարը կազմել է 186 677 լարի։
Վիճելի հարցերը քննարկման են ներկայացրել ՍԵՄԵԿ֊ի սպառողների բողոքների դեպարտամենտի ներկայացուցիչները։