Սվետլանա Ցիխանովսկայայի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել
Սվետլանա Ցիխանովսկայայի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Ցիխանովսկայայի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել:

Ռուսական մամուլի տեղեկությամբ, Ցիխանովսկայայի նկատմամբ հետախուզումը հայտարարվել է Ռուսաստանի տարածքում դաշնակից պետության պայմանագրի հիման վրա:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետախուզման հայտարարումը կապված էր քրեական գործի հետ, սակայն հոդվածը չի նշվում: Բելառուսի հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն, Ցիխանովսկայաին սպառնում է երեքից հինգ տարով ազատազրկում:

Բելառուսում Սվետլանա Ցիխանովսկայաի դեմ հետախուզումը հայտարարվել է իշխանությունը ձեռքը գցելու գործով: