Սվետիցխովլոբայի տոնի կապակցությամբ պատրիարքարանի հանրային կապերի ծառայությունը տեղեկատվություն է տարածել լրատվամիջոցների համար
Սվետիցխովլոբայի տոնի կապակցությամբ Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկատվություն է տարածում լրատվամիջոցների համար։
«Մոտենում է եկեղեցական կարեւոր տոն՝ Սվետիցխովլոբան, որը նշվում է հուլիսի 13-ին։ Ելնելով այն հանգամանքից, որ վերջին շրջանում մի քանի անգամ նկատվել է տաճարում կամ տաճարի բակում կրոնական և այլ եկեղեցական ծառայություններին խոչընդոտելու փաստը, և վերը նշվածի կրկնության հավանականությունը մեծ է, լրատվամիջոցների ներկայացուցիչները կոգտվեն նույն կարգավորումներով, որը սահմանված է պետության տարբեր ատյանների պաշտոնական միջոցառումների մասին օրենքով։
Հեռուստաընկերություններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք հավատարմագրման համար դիմել Պատրիարքարանի հանրային կապերի ծառայություն։
Տոնակատարության ընթացքում Սվետիցխովելիի պատրիարքական տաճարի բակում կթողնեն միայն հավատարմագրված լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին, նրանց համար հատուկ տարածք կհատկացվի։ Բացի այդ, հավատարմագրված լրագրողների համար կկազմվեն անվանական « կրծքանշաններ», ասվում է տեղեկատվության մեջ։