Սվետիցխովելիի տաճարում ընթանում է Իլիա երկրորդի գահակալության 40-ամյա հոբելյանին նվիրված տոնական պատարագ (ֆոտոշարք)
Սվետիցխովելիի տաճարում ընթանում է Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի գահակալության 40-ամյա հոբելյանին նվիրված տոնական պատարագ:
Պատարագը Իլիա երկրորդը անց է կացնում հոպգևորական այրերի հետ միասին:
Սվետիցխովելիի տաճարում է գտնվում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կնոջ հետ միասին: Պատարագին ներկա են նաև կառավարության անդամները:
Տոնական պատարագի ավարտից հետո Իլիա երկրորդը դիմելու է հավատացյալներին:
Իլիա II (քաղաքացիական կյանքում Իրակլի Ղուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականին Վլադիկավկազում: 1957 թվականին նա սկսել է ծառայել եկեղեցում և ստացել Իլիա անունը: 1960 թվականին ավարտել է Մոսկվայի հոգևորական ակադեմիան, որից հետո նշանակվել է Բաթումիի եկեղեցու սպասավոր: 1961 թվականի սեպտեմբերի 16-ին ստացել է Արքիմանդրիտի կոչում: 1963 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է պատրիարքի Քոէպիսկոպոսի պաշտոնում: 1963-1972 թթ. եղել է Մցխեթային հոգևորական սեմինարիայի առաջին ռեկտորը: 1967 թվականին նա տեղափոխվել է Աբխազիայի թեմ, 1969 թվականին ստացել է Միտրոպոլիտի կոչում, որից հետո 1977 թվականին դարձել է պատրիարքի փոխանորդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan