Սվեն Միկսեր. թեկնածուի կարգավիճակը կախված է 12 կետերի կատարումից, բոլոր առաջարկությունները կարևոր են, Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը ամբողջությամբ կգնահատեն դրանք

13:57, 14.12.2022

«Քննարկման համար բարդ ֆոն են ստեղծում ներկայիս բևեռացման հետ կապված քաղաքական հարցերը, Սահակաշվիլիի առողջական վիճակը։ Այդ հարցերը լուծելը վրացի քաղաքական գործիչների, հատկապես իշխանության ղեկին կանգնածների պարտականությունն է», -ասել է եվրոպացի պատգամավոր Սվեն Միկսերը։

Բացի այդ, Սվեն Միկսերը խոսել է 12 կետերի կատարման մասին:Նրա խոսքով, հստակ սահմանվել է, որ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը կախված է 12 կետերի կատարումից, և բոլոր առաջարկությունները կարևոր են։

«Եվրախորհրդարանի մեծամասնությունը պաշտպանում է Վրաստանի եվրոպական ապագան, ինչպես Վրաստանի բնակչությունն է աջակցում երկրի եվրաինտեգրմանը։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե մենք ուղղակի քննարկենք Ասոցացման համաձայնագրի իրագործումը։ Ցավոք, մենք քննարկում ենք քաղաքական այլ կարևոր հարցեր՝ կապված ներկայիս քաղաքական բևեռացման, Սաակաշվիլիի առողջական վիճակի հետ, և այս թեմաները քննարկման համար բարդ ֆոն են ստեղծում։ Այս հարցերի լուծումը վրացի քաղաքական գործիչների և հատկապես իշխանության մեջ գտնվողների պարտականությունն է:

Երբ խոսքը գնում է 12 կետերի իրագործման մասին, այս ցանկում մենք տեսնում ենք հաջողության տարբեր մակարդակներ: Վրաստանը շատ հստակ սահմանել է, թե որն է Եվրամիության հետ հարաբերությունների վերջնական նպատակը, դա այդ կազմակերպությանն անդամակցությունն է։ Այս նպատակին հասնելու ճանապարհ կա գնալու։ Փուլերից մեկը թեկնածուի կարգավիճակ ստանալն է։ Շատ հստակ սահմանված է, որ թեկնածուի կարգավիճակը կախված է 12 կետերի կատարումից։ Բոլոր առաջարկությունները կարևոր են: Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը դրանք ամբողջությամբ կգնահատեն։ Դրանցից շատերը կապված են Եվրամիության հիմնարար արժեքների հետ։ Դրանք են՝ լրատվամիջոցների ազատությունը, անկախ արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասաց Սվեն Միկսերը։

Այսօր Եվրախորհրդարանը քվեարկում է Եվրամիության և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի կատարման տարեկան զեկույցը, որը պատրաստել է Սվեն Միկսերը։

Նմանատիպ