Սվեն Միքսեր. Կարծում եմ՝ մենք կարողացանք ներկայացնել փոխզիջումային տեքստ, որն արտահայտում է մեր աջակցությունը Վրաստանի և նրա բնակչության եվրոպական նկրտումներին
Սվեն Միքսեր. Կարծում եմ՝ մենք կարողացանք ներկայացնել փոխզիջումային տեքստ, որն արտահայտում է մեր աջակցությունը Վրաստանի և նրա բնակչության եվրոպական նկրտումներին

Կարծում եմ՝ մենք կարողացանք ներկայացնել փոխզիջումային տեքստ, որն արտացոլում է շփման կետերը և մեր աջակցությունն է հայտնում Վրաստանի և նրա բնակչության եվրոպական նկրտումներին, ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերը՝ անդրադառնալով Վրաստանին վերաբերող փոխզիջումային փոփոխություններին, որոնք այսօր ընդունվել են Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։

Նրա խոսքով, տեքստը համարժեք կերպով արտացոլում է Ասոցացման համաձայնագրի առաջընթացը և խորհրդարանի դիրքորոշումն այն մասին, թե ինչ պետք է անեն Վրաստանի իշխանությունները՝ բնակչության օրինական հույսերն ու նկրտումները իրագործելու համար։

«Բավականին բարդ բանակցային գործընթաց էր, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին կառուցողական մոտեցման համար։ Կարծում եմ՝ մենք կարողացանք ներկայացնել փոխզիջումային տեքստ, որն արտացոլում է շփման կետերը և մեր աջակցությունն է հայտնում Վրաստանի և նրա բնակչության եվրոպական նկրտումներին։ Տեքստը համարժեք կերպով արտացոլում է Ասոցացման համաձայնագրի առաջընթացը և խորհրդարանի դիրքորոշումն այն մասին, թե ինչ պետք է անեն վրացական իշխանությունները՝ բնակչության օրինական հույսերն ու ձգտումները իրականացնելու համար»,- ասել է Սվեն Միքսերը։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փոխզիջումային ճշտումներով ընդունել է Վրաստանի վերաբերյալ Սվեն Միքսերի տարեկան զեկույցը։ Զեկույցին կողմ է քվեարկել 47 պատգամավոր, հինգը դեմ են եղել, երկուսը ձեռնպահ են մնացել։