Սվեն Միքսեր. Դեկտեմբերին լիագումար նիստում կքվեարկենք Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից փոխզիջումային փոփոխություններով ընդունված զեկույցի համար

19:10, 19.11.2022

Դեկտեմբերին լիագումար նիստում մենք կքվեարկենք Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից փոխզիջումային փոփոխություններով ընդունված զեկույցի շուրջ,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերը՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում։

Սվեն Միքսերի խոսքով՝ հանձնաժողովը հաստատել է փոխզիջումային տեքստը, որը ձեռք է բերվել քաղաքական խմբերի բանակցությունների արդյունքում։

«Հիմա գնում է լիագումար նիստի։ Լիագումար փոփոխություններ հնարավոր են, դրա համար որոշակի թվով ստորագրություններ են պահանջվում, իսկ եթե կան փոփոխությունների առաջարկներ, դրանք կքվեարկվեն լիագումար նիստում։ Վերջնական արդյունքը կընդունվի խորհրդարանի մեծամասնության կարծիքով»,- ասել է Սվեն Միքսերը։

Բացի այդ, լրագրողները Սվեն Միքսերին հարց են ուղղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին։

«Եղել են կոչեր, եւ փաստաթղթում նշված է եղել, որ Միխեիլ Սաակաշվիլին պետք է հնարավորություն ունենա պատշաճ բուժում ստանալու արտերկրում։ Սա մարդասիրական դիրքորոշում է՝ նրա առողջության հետ կապված մտահոգությունների հետ»,- ասաց Սվեն Միկսերը։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 8-ին ընդունել է Վրաստանի վերաբերյալ Սվեն Միքսերի տարեկան զեկույցը՝ փոխզիջումային փոփոխություններով։ Զեկույցին կողմ է քվեարկել 47 պատգամավոր, հինգը դեմ են եղել, երկուսը ձեռնպահ են մնացել։

Նմանատիպ