Սվանեթիում, Լատալի գյուղի հարակից տարածքում, անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ
Սվանեթիում, Լատալի գյուղի հարակից տարածքում, անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ

Սվանեթիում, Լատալի գյուղի հարակից տարածքում, անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է նաև ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, տեղի կենդանի ուժին ուշ գիշեր ավելացել են նաև Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներն Իմերեթիից և Թբիլիսիից:

Այս պահի դրությամբ, տեղում մոբիլիզացված է 150 հրշեջ-փրկարար՝ հատուկ անհատական հագեցվածությամբ: Հրդեհաշիջման աշխատանքները գլխավորում է հրշեջ-փրկարարական ուժերի վարչության ղեկավար Դավիթ Սուխիշվիլին:

Հրդեհը բռնկվել է անտառի ստորին շերտի վրա: Օջախները տարածված են հոկտեմբերի 19-ին մեկուսացված հրդեհից քիչ հեռու: