Սվանեթիում կառուցվելու է «Կովկասյան լեռնային կենտրոնը»
Սվանեթիում կառուցվելու է «Կովկասյան լեռնային կենտրոնը»

Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարում է, որ «Կովկասյան լեռնային կենտրոնը», որի շինարարությունը ծրագրվում է իրականացնել Սվանեթիում, կոնկրետ Մեստիայում, մեծ հնարավորություն է տալու Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը:

«Մենք ուրախ ենք, որ նախագիծը սկսվում է և համոզված եմ, դա լինելու է յուրահատուկ  վայր ողջ Վրաստանում և տարածաշրջանում: Այս նախագիծը աջակցելու է զբոսաշրջության զարգացմանը Վրաստանում և իհարկ է իր կողմ է բերելու բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք կտեսնեն այն եզակի մշակույթը, որը կոչվում է ՝ Վրաստան, որը կոչվում է Սվանեթի, և այդ ամենի գործընկերը լինելու է Ռայնհոլդ Մեսները, մարդ, որին ճանաչում է ողջ աշխարհը»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Կառավարության վարչության մամլո ծառայության լրատվությամբ, աշխարհում հայտնի ալպինիստ, Ռայնհոլդ Մեսները «Կովկասյան լեռների կենտրոն»-ի ստեղծման մասին որոշումը ընդունել է 2017 թ. հուլիսին, Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո: Մեսները արդեն տարիներ շարունակ, Իտալիայի Ալպերում զարգացնում է թանգարանային ցանցը և «Կովկասյան լեռների կենտրոնը» դառնալու է այս ցանցի մասը:

Հայտնի ալպինիստը անցած տարի Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով, փորձագետների և «լեռնային հանգստավայրերի զարգացման» ընկերության ներկայացուցիչների հետ միասին, ծանոթացել է Վրաստանի լեռնային տարածքների հետ: Այս անգամ նա արդեն հատուկ ժամանել է Սվանեթի և կենտրոնի կառուցման համար հատկացված վայրը դիտել է հայտնի ճարտարապետ, Վերներ Չոլիի հետ, որից հետո հանդիպել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին և պատմել նախագծի մանրամասների մասին:

Ռայնհոլդ Մեսների խոսքերով, նախագիծը հնարավորություն է տալու, Վրաստանը ընդգրկել համաշխարհային ալպինիզմի ուշադրության կենտրոնում, որի ներուժը երկիրը իսկապես ունի: