Սվանեթիում, հուլիսի 25-ից 29-ը կանցկացվի միջազգային կինոփառատոն
Սվանեթիում, հուլիսի 25-ից 29-ը կանցկացվի միջազգային կինոփառատոն

Այս տարի առաջին անգամ, Սվանեթիում կանցկացվի միջազգային կինոփառատոն: Տեղեկությունը տարածում է կինոռեժիսոր և փառատոնի հիմնադիր Մարիամ Խաճվանին:

Խաճվանիի փոխանցմամբ, միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնը կհյուրընկալի Մեստիան, հուլիսի 25-ից 29-ը: Այս տարի կինոփառատոնին, համավարակից ելնելով, կմասնակցեն միայն վրաց կինեմատոգրաֆիստները, իսկ արտասահմանցիները կմասնակցեն առցանց ճանապարհով:

«Կորոնավիրուսի պատճառով ստիպված ենք եղել փոխել ձևաչափը, սակայն, կարևոր է, որ այս տարի առաջին անգամ է անցկացվում կինոփառատոնը և կանցկացվի ամեն տարի, որը շատ կարևոր է Սվանեթիի շրջանի և Վրաստանի համար: Կարծում եմ, կինոփառատոնը տարեցտարի կստանա մասշտաբային բնույթ»,- հայտարարել է Մարիամ Խաճվանին:

Կինփառատոնն արդեն սկսել է ընտրել 2018-2020 թվականներին նկարահանված կարճամետրաժ աշխատանքների ընտրությունը: