Սվանեթիում հրդեհ է։ Լենտեխի քաղաքապետարանի գյուղ Զեսխոում վառվում է անտառը։
Ինչպես հայտարարում են արտակարգ իրավիճակների ծառայությունում, նախնական տվյալներով, հրդեհը առաջացել է կայծակի պատճառով։
Նրանց տեղեկությամբ, բարդ ռելիեֆի պատճառով, մոբիլիզացված է կենդանի ուժ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել մի քանի բաց հրդեհ:
«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղի հրշեջ-փրկարարներից բացի, հավելյալ հրշեջ սարքավորումներ է տարել, որպեսզի հրդեհը չտարածվի։ Հրդեհը մարելու գործողությանը մասնակցում է 120 հրշեջ-փրկարար»,- հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում։
Նրանց տեղեկությամբ, հրդեհը մարելու գործընթացին, հարկ լինելու դեպքում կօգտագործեն ուղղաթիռ։
Այս պահի տեղեկության համաձայն, վառվել է 2,5 հեկտար տարածք։